Ավտովթարի են ենթարկվել Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Զավենի Սարգսյանը

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի մոտակայքում վթարի են ենթարկվել «Ելք» դաշինքի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ վթարի են ենթարկվել իր մեքենայով, իսկ ղեկին ինքն է եղել:

«Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի: Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը: Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»,- գրել է Փաշինյանը:

«Ելք» դաշինքի առաջնորդները նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզում են և տարբեր համայնքներում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում