ԻՊ-ն ստանձնել է Լոնդոնում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը. Sky News Arabia

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեստմինստերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակներով նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է երեք մարդ, տուժածների թիվը հասնում է մի քանի տասնյակի:

Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում