ՀՀ Նախագահի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վահե Հարությունյանը նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

Այդ մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Արտավազդ Հարությունյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում