Ղազախական ավիաընկերությունը հայտարարել է Աստանա-Երևան ուղիղ չվերթներ բացելու մասին

Ղազախական SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի մայիսի վերջից սկսել Աստանա-Երևան ուղիղ չվերթները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով tengrinews.kz-ն, ավիաընկերության բոլոր չվերթներն իրականացվելու են Boeing-737 օդանավերով:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ այս հարցով դեռևս որևէ դիմում չեն ստացել:

SCAT ավիաընկերությունը նախատեսում է 2017թ-ի ընթացքում ուղիղ չվերթներ բացել նաև Ռուսաստանի Մինվոդի քաղաք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում