ՀՀ ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով զինծառայողներ են վիրավորվել. 2 վիրավոր զինծառայողի կտեղափոխեն Երևան

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մարտի 23–ին վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության ՈՒՐԱԼ մակնիշի ավտոմեքենան, որի հետեւանքով կան վիրավորներ։ Լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Վթարի հետևանքով 10 զինծառայող մարմնական վնասվածքներ է ստացել, որոնցից երկուսը ստացել են լուրջ վնասվածքներ: «Երկու զինծառայող է լուրջ վնասվածք ստացել: Նախնական տվյալներով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանք կտեղափոխվեն Երևան»,–նշեց Հովհաննիսյանը:

Մյուս վիրավորները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում