«Առավոտ». ՀՀԿ-ական թեկնածուն ընտրակաշառքը չարիք է համարում

ԱԺ պատգամավոր, Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. «Ես հարգում եմ իմ ընտրողների արժանապատվությունը։ Ընտրակաշառքը չարիք եմ համարում։ Համաքաղաքացիներիս առաջարկում եմ մի պարզ հաշվարկ կատարել՝ շրջանառվող միջին ընտրակաշառքի գումարը բաժանել պատգամավորական գործունեության օրերին։ Եվ կստացվի, որ ինչ-որ թեկնածուի 5 տարի խորհրդարանում լինելու համար այդ, այսպես կոչված, ընտրողը ստանում է օրը մոտ 7-8 դրամ։ Իսկ 8-դրամանոց ինքնագնահատական ունեցողը, այդ կոպեկով արժանապատվությունը վաճառողը իմ ընտրողը չի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում