«Հայկական ժամանակ». ԿԲ-ն, հնարավոր է, էականորեն նվազեցնի պարտադիր պահուստավորման նորմատիվը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ բանկային համակարգում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ԿԲ-ն և կառավարությունը քննարկում են ավանդների դիմաց պարտադիր պահուստավորման նորմատիվը էականորեն նվազեցնելու հնարավորությունը։ Ներկայումս բանկերը ստիպված են ներգրավված միջոցների 18 տոկոսը պահուստավորել, այսինքն սառեցնել այդ գումարը, ինչը բերում է նաև վարկերի թանկացման։

«Բայց ԿԲ-ն էականորեն կնվազեցնի այդ տոկոսադրույքը միայն այն դեպքում, եթե կառավարությանը հաջողվի տնտեսական աշխուժություն և ներդրումների հոսք ապահովել։ ԿԲ-ում համոզված են, որ առանց այդ պայմանի ապահովման տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի միայն դրամի արժեզրկման, իսկ վարկերի էժանացումը չի ունենա սպասված ազդեցությունը տնտեսության վրա»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում