3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թբիլիսիի մերձակայքում

3,7 մագնիտուդով երկրաշարժ է մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցել Վրաստանի Ծալկայի շրջանում՝ Թբիլիսիից շուրջ 60 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Երկրաշարժին հաջորդել են 3, եւ 2,9 բալ ուժգնության եւս երկու ցնցումներ, ինչի մասին հայտնել է Վրաստանի Սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Մարտի 23-ին նույն շրջանում՝ Փարվանի գյուղի մոտ, 3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:

Տուժածների եւ ավերածությոնների մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում