Ախալքալաքից հյուսիս-արևելք 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը 05:24-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 24-ին 01:24-ին գրանցվել է հյուսիսային լայնության 41.510 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Վրաստան, Ախալքալաքից 35 կմ դեպի հյուսիս-արևելք), օջախի 5 կմ խորությամբ, 3.5 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում