Ադրբեջանում ձերբակալված Լապշինի մայրը հանդիպել է որդուն

Ադրբեջանում կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի մայրը` Բելլա Լապշինան մարտի 24-ին Բաքվի թիվ մեկ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է որդու հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական moderator.az-ը:

Լապշինի փաստաբան Էդուարդ Չերինի խոսքով` Լապշինը մոր հետ հանդիպմանը առողջական վիճակից չի բողոքել:

Մարտի 22-ին Լապշինի կինն ընդգծել էր, որ եթե մարտի 17-ին Լապշինի հետ հեռախոսազրույցի ժամանակ բլոգերը խոսել էր առողջական վիճակի վատացումից, ապա մարտի 21-ի հեռախոսազրույցն ավելի լուրջ մտավախություններ է առաջացրել: «Բացի գլխացավից, որը վերջին օրերին դարձել է նրա մշտական «ուղեկիցը», երեկ երեկոյան քթից արնահոսություն է ունեցել: Հարցին, թե ինչ է այդ մասին ասում քննչական մեկուսարանի բժիշկը, նա պատասխանեց, որ, ընդհանուր առմամբ, ոչ մի բան»,– նշել էր Եկատերինան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում