«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը. Իսկանդարյան

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է ցանկացած առիթ, որպեսզի մեղադրի իշխանությանը իր վրա ճնշում գործադրելու մեջ: Մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ դաշինքի հայտարարությանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը օգտագործում է ցանկացած առիթ մեղադրելու իշխանությանը՝ իր վրա ճնշում գործադրելու մեջ: Այսպիսի հայտարարություններ եղել են դեռևս Սամվել Բաբայանի ձերբակալությունից առաջ, թե իբր իշխանությունները խոչընդոտում են նախընտրական քարոզարշավի անցկացումը, ճնշում են գործադրում և այլն, և այլն»,- ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետի դիտարկմամբ` իրականում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը փորձում է այս քայլերով իր վարկանիշը բարձրացնել:

«Մյուս կողմից այդ դաշինքի անդամների գործողություններում զգացվում է, որ չեն պատրաստվում մտնել խորհրդարան: Նրանք բոլորը խոսում են այն մասին, որ ընտրություններից հետո են ակտիվություն ցուցաբերելու: Սա նշանակում է, որ նրանք հույս էլ չունեն, որ կհավաքեն խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Այսպիսի դեպքեր նորանկախ պատմության մեջ շատ են եղել. «չեմ ընտրվել, ուրեմն ընտրությունները կեղծված են»,- նկատեց քաղաքագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում