Լոնդոնում կատարված ահաբեկչությունից առնվազն 50 մարդ է տուժել

Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով առնվազն 50 մարդ է տուժել, նրանց թվում կան 12 ազգությունների ներկայացուցիչներ: Այդ մասին հայտնել է Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին:

«Երկու մարդ ծանր վիճակում մնում է հիվանդանոցում: Մեր երկու սպաները, որոնք եղել են Վեսթմինսթերյան կամրջի վրա, այժմ հիվանդանոցում են լուրջ վնասվածքներով: Առնվազն 50 մարդ Է տուժել, որոնք 12 ազգությունների ներկայացուցիչներ են. հոսպիտալացում է պահանջվել 31 մարդու համար»,-ասել է նա:

Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին գտնվում էր ահաբեկիչը, Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին վրաերթի է ենթարկել անցորդների եւ երեք ոստիկանների: Վարորդը մեքենան լքել է բրիտանական խորհրդարանի շենքի մոտ, իսկ այնուհետեւ դանակը ձեռքին նետվել ոստիկանի վրա եւ փորձել է ներխուժել խորհրդարան, բայց գնդակահարվել է իրավակարգի պահապանների կողմից:

Արտակարգ պատահարի հետեւանքով զոհվել է չորս մարդ:

Սքոթլանդ-Յարդը միջադեպը որակել է որպես ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում