Հարցվածների 82,8 տոկոսը ցանկանում է ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում

Հայաստանի 1145 քաղաքացու շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ հարցվածների 82,8 տոկոսը ցանկանում է, որպեսզի 2017թ. Խորհրդարանական ընտրություննրից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում: Հարցման արդյունքները լրագրողներին ներկայացրեց հարցումն իրականացրած Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, գրում է panorama.am-ը:

Հարցվածների 34,8 տոկոսը «Կցանկանաք արդյոք, որպեսզի 2017թ. Խորհրդարանական ընտրություննրից հետո Կարեն Կարապետյանը մնա վարչապետի պաշտոնում» պատասխանել է՝ միանշանակ այո, 48,0 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6,9 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 4,8 տոկոսը՝ միանշանակ ոչ:

«Սա գրեթե վերջին հինգ տարվա ընթացքում գրանցած ամենաբարձր ցուցանիշն է քաղաքական գործիչների մեջ: 82,8 տոկոսը բավական մեծ ցուցանիշ է»,- ասաց նա:
Հարցվածների 61,7 տոկոսը դրական է վերաբերում այն հանգամանքին, որ Կարեն Կարապետյանը մասնակցում է ՀՀԿ քարոզարշավին: Հարցին, թե «ինչպես եք վերաբերվում Հայաստանի Հանրապետական Կուսակցության քարոզարշավին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությանը», պատասխանել են՝ 18,6 տոկոսը՝ լիովին դրական, 43,1 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 14,8 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 11,5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:

Հարցին՝ «Ինչպես եք գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գործելաոճը», 25,1 տոկոսը՝ լիովին դրական, 55,5 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 10 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 4,5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական:

«81 տոկոսը դրական է գնահատել վարաչպետ Կարեն Կարապետյանի գործալաճը, ինչը բավական բարձր ցուցանիշ է, բավական ստաբիլ գրանցվում է մեզ մոտ վերջին կես տարվա ընթացքում»,- ասաց Ա. Նավասարդյանը:

«Ինչպես եք գնահատում նոր ձևավորված կառավարության կատարած աշխատանքը վերջին 6 ամիսների ընթացքում» հարցին պատասխանել են՝ 10,9 տոկոսը՝ լիովին դրական, 48,5 տոկոսը՝ ավելի շուտ դրական, 22,3 տոկոսը՝ ավելի շուտ բացասական, 12,5 տոկոսը՝ ընդհանրապես բացասական: Ընդհանուր առմամբ 59,4 տոկոսը նշել է, որ դրական են գնահատում կառավարության աշխատանքը վերջին վեց ամսվա ընթացքում:

«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո հասարակության մոտ ձևավորվել էր դրական սպասումերի ֆոն: Ըստ ձեզ որքանով արդարացան այդ դրական սպասումները կառավարման 6 ամիսների ընթացքում» հարցին՝ քաղաքացիները պատասխանել են՝ 7,4 տոկոսը՝ ամբողջական արդարացան, 54,8 տոկոսը՝ որոշ չափով արդարացան, 17.9 տոկոսը՝ որոշ չափով չարդարացան, 12,7տոկոսը՝ ընդհնարապես չարդարացան: Այսինքն՝ սպասումները 62,2 տոկոսի մոտ արդարացել են:

«Նշեք այն 3 ոլորտները, որոնց հիմնախնդիրներով ըստ ձեզ պետք Է զբաղվի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը առաջին հերթին» հարցին պատասխանել են՝ 72.9 տոկոսը՝ աշխատատեղեր, 37,1 տոկոսը՝ տնտեսություն, 25,9 տոկոսը՝ կոռուպցիա, նաև՝ կրթություն, առողջապահություն, սոցիալական հիմնախնդիրներ, արտաքին քաղաքականություն, գյուղատնտեսության աջակցություն, բնապահպանություն:

Նշենք, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչությունն իրականացրել է հետազոտություն՝ «ԱԺ ընտրություններ -2017 (2-րդ փուլ) Քաղաքական Կուսակցությունները և Դաշինքների ցուցանիշներն առ մարտ 20-ն» թեմայով: Հարցմանը մասնակցել է 1145 քաղաքացի: Հետազոտությունն իրականացվել է մարտի 12-ից մարտի 19-ը Հայաստանի տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում