Քաղաքագետը Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում նախընտրական քարոզարշավի ենթատեքստ է տեսնում

 Հայաստանում գրեթե բոլոր քաղաքական ուժերի քննարկումները արցախյան հարցի շուրջ էմոցիոնալ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա` տվյալ պարագայում, Լևոն Տեր-Պետրոսյանի հավասարակշռված մոտեցումը այս հարցի շուրջ բավականին ընկալելի է մարդկանց որոշ զանգվածի համար: Մյուս կողմից, քաղ աքագետը մոտակա ժամանակները չի տեսնում որևէ լուրջ շարժառիթ արցախյան հակամարտության լուծման գործընթացում: «Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նախընտրական քարոզարշավի ենթատեքստ ունի: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս հարցի շուտափույթ լուծում, հոգնել են պատերազմից, խաղաղություն են ցանկանում: Այս ռազմավարությունը միգուցե կարող է աշխատել՝ խորհրդարան մտնելու համար»,- ասաց Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով` հետաքրքիր է համեմատել Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին և ներկա դիրքորոշումները: «Ներկայումս նա չի քննադատում իշխանությանը: Ինչու, որովհետև այն ժամանակ այլ խնդիր էր լուծում, այն է` իշխանափոխություն: Իսկ այժմ այդ խնդիրը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը իր առջև չի դնում»,- ասաց Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում