Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը տեղի կունենա մարտի 30-ին Բրյուսելում. Der Spiegel

Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի հերթական նիստը տեղի կունենա մարտի 30-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հայտնել է գերմանական Der Spiegel հրատարակությունը:

Նիստի անցկացման վայրը կլինի Բրյուսելը: «Կրեմլը եւ դաշինքը համաձայնության են եկել, որ Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստը պետք է տեղի ունենա մարտի 30-ին դաշինքի կենտրոնակայանում»,- ասված է հանդեսի կայքում հրապարակված հոդվածում: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ՆԱՏՕ-ն նիստում Մոսկվայից պարզաբանումներ է ակնկալում դաշինքի արեւելյան սահմանների մոտ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայման կապակցությամբ:

Հոդվածում նշված է, որ Կալինինգրադում հրթիռային համալիրների տեղակայման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը կշարադրի գեներալ-մայոր Սերգեյ Օռլովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում