Անգելա Մերկելը սպասում է Թուրքիայում կայանալիք հանրաքվեի արդյունքներին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Թուրքիայի՝ Եվրամիության անդամ դառնալու գործընթացի դադարեցման վերաբերյալ հարցին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացը կդադարեցվի՞, Անգելա Մերկելը պատասխանել է. «Պետք է սպասենք սահմանադրական հանրաքվեին և շատ այլ բաների»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, մարտի 23-ին պատասխանելով Թուրքիայի Եվրամիության անդամ դառնալու գործընթացը կասեցնելու կոչերին, ասել էր, որ Թուրքիայի հետ անդամակցության շուրջ երկխոսությունը պետք է շարունակվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում