Մերկելը պնդում է, որ արաբա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի «երկու պետությունների» սկզբունքով

Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ մերձավորարեւելյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը հարկավոր է շարունակել, «երկու պետությունների» սկզբունքի խելամիտ այլընտրանք չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեռլինում Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ բանակցություններից առաջ հայտարարել է ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը: 

«Ես մտադիր եմ պարզորոշ հասկանալ տալ, որ մենք դրական դինամիկայի կարիք ունենք մերձավորարեւելյան հակամարտության լուծման հարցում՝ հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա,- ասել է նա:- Ես երկու պետությունների սկզբունքով լուծման հասնելու նպատակի խելամիտ այլընտրանք չեմ տեսնում»: Մերկելի խոսքով՝ պաղեստինյան տարածքներում հրեական բնակավայրերի ընդլայնման ուղղությամբ Իսրայելի ակտիվությունը «խոչընդոտ է» կարգավորման ճանապարհին»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում