AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Նախագահը խոսել է ՀԱՊԿ-ի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների մասին

 
 
 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ինչ-որ մեկի դեմ ուղղված չէ: Պայմանագիրը ստորագրած պետությունները ելել են կազմակերպության գոտում անվտանգության ապահովման անհրաժեշտությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Միր 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Խոսքն այս դեպքում հավաքական օգուտի մասին է, որը ստացվում է համատեղ ջանքերի արդյունքում: Մեր դիրքորոշումն այսպիսին է, ու որքան արագ ընթանա ՀԱՊԿ-ի ադապտացիան ժամանակակից իրականությանը, այնքան ավելի լավ կլինի կազմակերպության բոլոր անդամների համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

Հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ին և մասնավորապես Հայաստանին սպառնացող հիմնական վտանգները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակակից աշխարհում սպառնալիքները և վտանգները ի հայտ են գալիս տարբեր եղանակներով: Անվտանգության սպառնալիքները բազմաշերտ են: Կոնկրետ մեզ համար սպառնալիք է մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Խոսքն Ադրբեջանի մասին է, որը ցանկանում է զենքի միջոցով լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Մենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավորն ենք, դրա համար մեզ համար առաջին սպառնալիքը, առաջին մարտահրավերը հենց դա է»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը ընդամենը 400 կիլոմետր հեռավորության վրա է այն տարածքներից, որտեղ գործունեություն է ծավալում «Իսլամական պետություն»-ը: Դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն անուղղակի կապ ունեն մեր անվտանգության հետ: Եթե հաշվի առնենք, որ «Իսլամական պետության» գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրները ներկայացնող շատ քաղաքացիներ, ապա վաղ թե ուշ մեր տարածաշրջանում կհայտնվեն մարդիկ, ովքեր արդեն ռազմական փորձ ունեն, ովքեր դիմում են բարբարոսական մեթոդների և կարող են լրացուցիչ բարդություններ ստեղծել առանց այդ էլ փխրուն կայունությունը պահպանելու գործում: Մենք, ցավոք սրտի, շփման գծի մյուս կողմում լսում ենք արաբերեն խոսակցություններ և այլ ձայներ: Մեզ թվում է, որ մարդիկ, ովքեր հեռացել են Մերձավոր Արևելքից, ներգրավվում են մեր տարածաշրջանի հակամարտություններում: Սա, իհարկե, շատ վտանգավոր է: Ժամանակակից աշխարհում շատ այլ սպառնալիքներ ևս կան, դրանք շատ են»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին` ո՞րն է ՀԱՊԿ-ում Հայաստանի դերը` ՀՀ Նախագահը պատասխանել է. «Հայաստանը համարվում է ՀԱՊԿ հիմնադիր պետություններից մեկը և այս հանգամանքը Երևանի ուսերին լրացուցիչ պարտավորություններ է դնում: Մենք մեր դերը տեսնում ենք կազմակերպության կողմից դրված պահանջները և պարտավորությունները կատարելու մեջ: Որովհետև, ես կարծում եմ, որ դա առաջին գործն է, որ պետք է անեն կազմակերպության անդամ բոլոր երկրները, որոնք ցանկանում են, որ կազմակերպությունն ուժեղ լինի: Աշխարհը փոփոխվում է: 25 տարի առաջ, հավանաբար, ոչ ոք չէր մտածում, որ ահաբեկ չությունը ընդհանրապես ի հայտ կգա ու այսքան մեծ մասշտաբների կհասնի: Դրա համար մեր կազմակերպությունը պետք է ադապտացվի, զարգանա: Անցած տարի Երևանում ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ մենք ընդունել ենք հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025թ.: Կազմակերպությունում մեր նախագահության հենց սկզբից դա մեզ համար առաջնահերթություն էր, և մենք կարողացանք այն կյանքի կոչել: Այդ ռազմավարության մեջ հստակ մատնանշված են բոլոր ուղղություններով մեր կազմակերպության զարգացման հիմնական դրույթները: Ես կարծում եմ, որ թե Հայաստանի, թե մյուս հետաքրքրված անդամների համար կարևոր է ՀԱՊԿ-ի զարգացումը»,- հավելել է ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը չի ցանկացել համեմատություն անցկացնել ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև` ընդգծելով, որ ցանկացած կազմակերպություն ստեղծման պահից հետապնդում է իր նպատակները, իր առաջադրանքները և յուրաքանչյուր կազմակերպություն յուրովի է կայանում: «Մենք պետք է հաշվի առնենք այն ճանապարհը, որն անցել են փորձառու կազմակերպությունները: Որևէ ամոթ բան չկա դրական փորձը յուրացնելու մեջ: Ես կարծում եմ, որ նպատակները և առաջադրանքները, որ իրենց առջև դրել են անդամ պետությունները մեր կազմակերպության ստեղծման ժամանակ, իրատեսական են և ձեռնտու անդամ բոլոր երկրների համար: Դրա համար կրկնում եմ` մեր խնդիրը ՀԱՊԿ-ն զարգացնելն է, մենք պետք է զարգանանք, որպեսզի ուրիշները փորձեն մեզ համեմատել այլ կազմակերպությունների հետ»,- մանրամասնել է ՀՀ Նախագահը:

Լրահոս
ՌԴ-ի զինվորական օդաչուներին Սիրիայում ռազմարշավից հետո կզինեն նոր փրկարար հանդերձանքով Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին Ապրիլի 20-ին 14:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 166 անձ Ինչու չեն կառուցվել Իրան-Հայաստան երկաթուղին և նոր ատոմակայանը. Սերժ Սարգսյանի արձագանքը Սերժ Սարգսյանը Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների հետ խոսել է բողոքի արտահայտման զանգվածային միջոցառումների մասին Հավաքի մասնակիցները շարունակում են երթը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով. կան բերման ենթարկվածներ Հավաքի վայրերից պատշաճ հեռավորություն չպահպանող լրագրողները խոչընդոտում են ոստիկանների պարտականությունների կատարմանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Մեքենաներով բանուկ փողոցները փակելու գործողությունները վտանգում են երթևեկության մասնակիցների կյանքը. ոստիկանությունը Բակո Սահակյանն ընդունել է բասկետբոլի Ա լիգայի առաջնությունում հաղթած «Արցախ» թիմին Թուրքիան իր ոսկու պաշարները դուրս է բերել ԱՄՆ-ից. Hürriyet Իրավաբանական օգնություն տրամադրող խմբի փաստաբանները գտնվում են գրեթե բոլոր ոստիկանության բաժիններում Երևանի հիվանդանոցներում գտնվող հավաքի ընթացքում տուժած 3 անձանց վիճակը բավարար է Արամ Ա կաթողիկոսը Մայր Աթոռում է. նա կհանդիպի ՀՀ նախագահի և վարչապետի հետ Ապրիլի 20-ին 13:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 107 անձ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթի մասնակիցները փակել են Խանջյան փողոցը Արցախի պետնախարարն ընդունել է ՀՀ ՍԱՊԾ պատվիրակությանը ՀՀ վարչապետը նշանակել է արարողակարգի պատասխանատուի, օգնականի և ռեֆերենտի Փաստաբանը թե ոստիկանների, թե հավաքի մասնակիցների կողմից ոչ իրավաչափ քայլեր է նկատում Չինաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին Որոշ լրագրողներ անտեսում են Ոստիկանության խնդրանքը և խոչընդոտում ծառայողների պարտականությունների կատարմանը Հայաստան֊ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը որևէ առնչություն չունի մեր ներքաղաքական իրադարձությունների հետ Արցախյան հիմնախնդրի կարգավորման համար Ադրբեջանը պետք է ազատվի կեղծ պատրանքներից Ապրիլի 20-ին 11:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 52 անձ Ձեր մասնագիտական հմտությունները կօգնեն Հայաստանին հասնելու նոր հաջողությունների. Նազարբաևի ուղերձը Սերժ Սարգսյանին Քաղաքացիական զգեստներով բերման ենթարկող անձինք ոստիկանության ծառայողներ են Հավաքների մասնակիցները փորձում են կաթվածահար անել Երևան-Աբովյան ավտոմայրուղու երթևեկությունը Արամ Ա Կաթողիկոսը գալիս է Հայաստան Երկու ամսով կալանավորվեց հավաքի մասնակից Տիգրան Մազմանյանը Սերժ Սարգսյանը նախորդ տասը տարիներին մարդկանց կյանքի բարելավումն ակնհայտ է համարում Հայաստանում կբարձրացվեն թոշակներն ու նվազագույն աշխատավարձը. ՀՀ վարչապետը արտագաղթը հաղթահարելու մասին Ոստիկանությունը կաջակցի այլոց ազատություններն ու իրավունքները չսահմանափակող խաղաղ հավաքի անցկացմանը Ապրիլի 20-ին 10:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 37 անձ Ապրիլի 20-ին 09:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 16 քաղաքացի ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայում արտակարգ դրության պայմաններում ընտրությունների անցկացման հեռանկարով Փաշինյանն ու կողմնակիցները երթ սկսեցին Գյուլբենկյան փողոցից «Ժամանակ». Ճիշտ ժամանակն է, որ իշխանությունը Հրայր Թովմասյանին գործուղի հրապարակ «Ժողովուրդ». Դժվար է պատկերացնել, թե ինչի շուրջ կարող է տեղի ունենալ ակնարկվող երկխոսությունը «Իրատես». «Ծառուկյան» խմբակցության կեցվածքը խիստ անհանգստացրել է նաև այդ ուժի ընդդիմադիր թևին «Իրավունք». Նիկոլի ցույցերն անցնում են Խաչատուր Սուքիասյանի «բարձր հովանու ներքո»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan