ՀՀ տրանսպորտի նախարարն ընդունել է ռուսաստանցի գործընկերոջը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Նիկոլայ Նիկիֆորովը Հայաստան է այցելել՝ մասնակցելու մարտի 24-25-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:

Խորհրդակցության շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով կքննարկվեն տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական խնդիրներ։ Մասնավորապես, տեղեկատվայնացման և տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համաձայնեցված քաղաքականության և դրա իրականացման համար լիազորված մարմնի ստեղծմանն առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում