Արամ Առաջինն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդին

Մեծի Տանն Կիլիոկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին վեհափառն ընդունել է Լիբանանի Լատին համայնքի նոր առաջնորդ Տ. Սեզար եպիսկոպոս Եսայեանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Վահափառը ողջունել է վերջինիս նշանակումը և մաղթել, որպեսզի նա Լիբաբնի հայության հետ սերտ գործակցություն հաստատի:

Տ. Սեզար եպիսկոպոս Եսայեանին ուղեկցում էր Հայ Կաթողիկէ Համայնքի Պատրիարքական փոխանորդ Գերապայծառ Գէորգ Եպս. Ասատուրեանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու և Հայ Կաթողիկե եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև Լիբանանի ընդհանուր կացությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում