Հայաստանում առաջին անգամ ԵԱՏՄ երկրների կապի և հեռահաղորդակցության նախարարների մակարդակով նիստ է գումարվել

Հայակական կողմի նախաձեռնությամբ մարտի 24-ին Երևանում տեղի ունեցավ տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցության նիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնակցեցին ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունները` կապի և հեռ ահաղորդակցության նախարարների գլխավորությամբ:

Խորհրդակցության շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով քննարկվեցին տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական խնդիրներ: Մասնավորապես` տեղեկատվայնացման և տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համաձայնեցված քաղաքականության և դրա իրականցման համար լիազորված մարմնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Օրակարգի առանցքային կետերից էին նաև մինչև 2025 թվականը նախատեսված ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ռազմավարությունը, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների միջև էլեկտրոնային փ աստաթղթերի շրջանառության իրականացման համար փորձնական նախագծի կազմակերպումը, ԵԱՏՀ-ի թվային օրակարգի հիմնական ուղղությունները:

Խորհրդակցական աշխատանքներ ծավալվեցին նաև ԵԱՏՄ-ի թվային տարածության ձևավորման վերաբերյալ առաջարկությունների շուրջ, որոնք են թվային վերափոխման անտեսման ռիսկերը, թվային ակտիվների ձևավորումը և զարգացումը, ԵԱՏՄ-ում տնտեսության ոլորտների, ապրանքների և ծառայությունների ֆինանսական ու աշխատանքի շուկաների թվային վերափոխումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում