Իմ ծրագրերը իրական են և ես օդում կախված խոստումներ չեմ տալիս. Հարություն Կարապողոսյան

2017 թվականի խորհրդարանական ընտրությունների սպասված օրվան՝ հաշված օրեր են մնացել։ Հազարից ավելի թեկնածուներ այս 20 օրերի ընթացքում շրջեցին ՀՀ-ի բոլոր մարզերում և Երևանում։ Մեր թղթակիցն այս անգամ մասնակցել է Էրեբունի վարչական շրջանում մեկնարկած քարոզարշավին, որն անցկացնում էր ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը։ Բնակիչները թեկնածուին ընդունեցին մեծ ջերմությամբ, ոգևորությամբ, աղ ու հացով։ «Ոմանք ասում են Փարիզ, իսկ ես ասում եմ Էրեբունի։ Վաղուց ժամանակն է, որ մեր վարչական շրջանի մասին շոշափվի երկրի կարևորագույն ամբիոններում։ Մենք աֆրիկյան գյուղ չենք, որ մեր մասին մարդիկ մոռանան։ Վատիկանի Սուրբ Պետրոս եկեղեցում ձեռագործ սփռոց կա, որի հեղինակը հայ կին է ու ապրում է հենց Էրեբունիիում, իսկ մեզնից շատերը այդ մասին տեղյակ չեն։ Միանշանակ դժվար չէ կազմակերպել հատուկ դասընթացներ ու այդ կնոջ տաղանդը փոխանցել նաև երիտասարդ սերունդներին։ Նման գործեր անելուն էլ եմ հետամուտ լինելու։ Իմ ծրագրերը իրական են և ես օդում կախված խոստումներ չեմ տալիս։ Վստահելով ձեր քվեները ինձ՝ դուք ինձ վստահում եք մեր վարչաշրջանը։ Իմ պատասխանատվությունն ու ազնվությունը հասցրել եմ 60 տարիների ընթացքում ապացուցել»,- իր էմոցիոնալ ելույթի ժամանակ ասաց ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում