ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 24-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում