ԵԱՏՄ անդամ երկրներում մշակված ծրագրային ապահովումը կարող է մասնակցել ռուսաստանյան պետական մրցույթներին

Հայկական կողմի առաջարկով մարտի 24-ին առաջին անգամ հանդիպեցին ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտը ղեկավարող նախարարները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հանդիպման շրջանակում քննարկվել են մի շարք հարցեր և ընդունվել են որոշումներ:

«Ռուսական կողմն առաջարկեց, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներում մշակվող ծրագրային ապահովումը կարողանա մասնակցել ռուսաստանյան պետական մրցույթներին: Այն ԵԱՏՄ անդամ մյուս երկրների ներկայացուցիչների կողմից ընդունվեց: Դա կարևոր խնդիրներից մեկն էր»,– ասաց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում