ԵԱՏՄ անդամ երկրները միմյանց հետ ակտիվ աշխատում են իրական տնտեսական դինամիկա սահմանելու համար. ռուս նախարար

Մայիսի 26 –ին Ռուսաստանի Կազան քաղաքում կկայանա ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 24-ին ԵԱՏՄ անդամ երկրների կապի ոլորտի նախարարների նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ կապի և հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը: Նրա խոսքով` հանդիպման շրջանակներում սպասվում են մի շարք միջոցառումներ:

«Բուռն տեմպ ենք տվել ԵԱՏՄ-ին վերաբերող աշխատանքներին: Միության անդամ երկրների կապի ոլորտի նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա ապրիլին Մինսկում, որի ընթացքում մի շարք միջոցառումներ են իրականանալու: Մենք շատ ակտիվ աշխատում ենք, գրեթե ամեն ամիս մշակում ենք համատեղ գործողություններ, որպեսզի 2017-ին ԵԱՏՄ անդամ երկրներում կարողանանք ցույց տալ իրական տնտեսական դինամիկա և զարգացում»,– ասաց ՌԴ նախարարը:

Վերջում Նիկոլայ Նիկիֆորովն իր շնորհակալությունը հայտնեց հայկական կողմին նիստը նախաձեռնելու, հյուրընկալելու և բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում