Թուրքիա Իրաքի հյուսիսում հարվածներ է հասցրել քուրդ զինյալների դիրքերին

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները Իրաքի հյուսիսում նոր հարվածներ են հասցրել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով` ոչնչացվել է քուրդ զինյալներին պատկանող 16 թիրախ: Հարվածներ են հասցվել Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան, Քանդիլ ու Հաքուրք շրջաններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում