Թուրքիայի նախագահն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անթալիայում ընդունել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Լրագրողների համար դռնփակ հանդիպումը շարունակվել է ավելի քան մեկ ժամ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը ժամանել է Թուրքիա` մասնակցելու թուրք-բրիտանական ֆորումի աշխատանքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում