Կամանդոս. Վիգեն Սարգսյանի ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա (Տեսանյութ)

«Վիգեն Սարգսյանը զինվորական չ,ի բայց մի քանի անգամ հանդիպումից, զրուցելուց հետո ես հասկացա, որ իր ղեկավարությամբ մեր բանակն ավելի կուժեղանա»,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կամանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանը նշել է, որ Վիգեն Սարգսյանն ուզում է մի քանի ռեալ փոփոխություններ անել։ «Ես էլ ուզում եմ կողքին կանգնեմ, մի քիչ էլ մի փորձը փոխանցեմ»,-նշել է նա։

Հակադարձելով բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու մասին լրագրողի դիտարկմանը, Կոմանդոսսն ասել է. «Նախարարի հետ գնո՞ւմ ենք զորամաս, մի զինվորի հետ մենք խոսե՞լ ենք։ Թող հիմա մեկը ասի, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ու նախարարը զինվորին ասում են, որ ՀՀԿ-ի օգտին քվեարկեք։ Տենց բան չկա, մենք մեր ազատամարտիկների հետ ենք հանդիպում, դրա համար էդ քարոզչությունը բանակում չի գնում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում