Կոմանդոս. «Սեյրան Օհանյանն իրավունք չունի հիմա նման գործողություն անել» (տեսանյութ)

Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, չի ողջունում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընդդիմադիր կեցվածքը:

«Հիմա մենք պատերազմի մեջ ենք ու պատերազմի ժամանակ այդպիսի քայլեր, իմ կարծիքով, չի կարելի անել, քաոս կլինի: Իմ կարծիքով՝ շատ սխալ է ու Սեյրան Օհանյանն իրավունք չունի հիմա նման գործողություն անել»,– «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Կոմանդոսը:

Արկադի Տեր-Թադևոսյանը միաժամանակ նշել է, որ նվեր է պատրաստում Սեյրան Օհանյանի համար, քանի որ նա իր հետ մասնակցել է Արցախի ազատագրմանը։ «Ամսի 9-ին, 10-ին, 11-ին, անպայման, պետք է հանդիպեմ ու փոխանցեմ։ Ես իր դեմ ոչինչ չունեմ, շատ սիրում եմ նրան»,- հավելել է Կոմանդոսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում