ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին կոչ է արել օգնել Ռուսաստանին` ԻՊ-ի դեմ պայքարում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Мир» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներին կոչ է արել օգնել Ռուսաստանին` «Իսլամական Հանրապետության» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է ռուսական Առաջին ալիքը:

Ս. Սարգսյանի խոսքով` Ռուսաստանը մեծ ավանդ ունի ծայրահեղականներին հակազդելու գործում, և որքան արագ նրանք վերացվեն, այնքան ավելի լավ կլինի ողջ մարդկության համար: ՀՀ նախագահը նաև կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ-ը: «Եթե նկատի ունենանք, որ ԻՊ-ի գործողություններում ներգրավված են ԱՊՀ անդամ երկրների բազմաթիվ քաղաքացիներ, նշանակում է, որ, վաղ թե ուշ, մեր տարածաշրջանում կհայտնվեն մարտական փորձ ունեցող և բարբարոսական մեթոդներով գործող մարդիկ, և դա, իհարկե, շատ վտանգավոր է: Բայց ժամանակակից աշխարհում կան բազմաթիվ այլ մարտահրավերներ. մեր խնդիրը ՀԱՊԿ-ը զարգացնելն է, մենք պետք է զարգանանք»,-ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով` պետք է ամրապնդել ՀԱՊԿ անդամ երկրների և իրավապահ մարմինների միջև համագործակցությունը: Նա նաև կոչ է արել օգնել Սիրիայի ժողովրդին, որն ամենաշատն է տուժել ահաբեկիչներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում