«Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով». Շվեյցարիայում բողոքում են Թուրքիայի նախագահի դեմ

Շվեյցարիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու թուրքական կառավարության քաղաքականությունը դատապարտող բողոքի ակցիա է կազմակերպվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Բողոքի ակցիայի` մի քանի հազարի հասնող մասնակիցները Բեռնում կոչ են արել երկրում պահպանել ազատություններն ու ժողովրդավարությունը: Ցուցարարները նաև մեծ սև պաստառ են պատրաստել, որի վրա պատկերված է եղել Թուրքիայի նախագահը, ում գլխի մոտ նկարված է եղել ատրճանակ: Պաստառի վրա եղել է հետևյալ գրությունը. «Սպանեք Էրդողանին նրա սեփական զենքերով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում