Անկարան կմնա Լոնդոնի անփոխարինելի գործընկերը. Ջոնսոն

Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության հանգուցային գործընկերներից մեկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել է Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը մարտի 26-ին Hurriyet Daily News թերթում հրապարակված հարցազրուցում: 

«Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերը: Դուք առավել լուրջ փորձություններից մեկի առաջնագծում ենք, որոնք վիճակված են մեզ»,- նշել է Ջոնսոնը:

Նա նաեւ խոսել է Եվրոպայի մի քանի պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճի մասին: «Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը արագորեն կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Բոլորն էլ շահագրգռված են Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ ամուր գործընկերային հարաբերությունների գոյությամբ»,– ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում