Մերկելի կուսակցությունը հաղթել է Սաարի երկրամասում կայացած ընտրություններում

Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), որի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն է, ավելի քան համոզիչ հաղթանակ է տարել Սաարի Ֆեդերալ Երկրամասի լանդտագի (երկրամասի խորհրդարան) ընտրություններում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ARD հեռուստաալիքի ներկայացրած ելքահարցումները:

ՔԴՄ-ն հավաքում է շուրջ 40 տոկոս, մինչդեռ սորցիալ-դեմոկրատներն ստանում են ընդամենը մոտավորապես 30 տոկոս: Ընդրողների մասնակցությունը կազմել է 71 տոկոս եւ եղել է գրեթե 10 տոկոսով ավելի, քան 2012 թվականին: Ընտրություններին մասնակցելու իրավունք ուներ շուրջ 800 հազար մարդ:

Այսպիսով, Սաարում, ամենայն հավանականությամբ, իշխանության գլուխ կմնա «մեծ կոալիցիան (ՔԴՄ եւ ԳՍԴԿ):

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսացությունը (ԳՍԴԿ) պարտություն էր կրել Մարտին Շուլցի օրոք անցկացված առաջին ընտրություններում, որը պաշտոնապես կուսակցության նախագահ է դարձել մարտի 19-ին: Այսպես կոչված Շուլցի էֆեկտը, որն դրսեւորվում էր սոցիալ-դեմոկրատների վարկանիշի հետեւողական աճով, չարդարացավ: ԳՍԴԿ-ի առաջնորդն ընդունել է կուսակցության պարտությունը: «Մենք այս երեկո չհասանք նպատակին»,– հայտարարել է նա ՑԴՖ հեռուսաալիքի եթերում:

Սաարը գտնվում է Գերմանիայի հարավ – արեւմուտքում: Դա Գերմանիայի՝ տարածությամբ ամենափոքր ֆեդերալ երկրամասն է, եթե հաշվի չառնենք երկրամաս-քաղաքները՝ Բեռլինը, Բրեմենը եւ Համբուրգը: Սաարում մեկ միլիոնից փոքր-ինչ պակաս մարդ է բնակվում: Եվ այնուամենայնիվ այս երկրամասում տարածաշրջանային ընտրությունները համարվում են գերմանական կուսակցությունների համար առաջին կարեւոր թեստը Բունդեստագի ընտրությունների տարում, որոնք կկայանան սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում