Գինի, խարույկ, կիթառ, երիտասարդներ. Արշակ Արշակյանի կրեատիվ քարոզարշավը (լուսանկարներ, տեսանյութեր)

Այսօր՝ մարտի 26-ի ուշ երեկոյան հետաքրքիր հավաքույթ էր կազմակերպել թիվ 3 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված «Տիգրան Մեծի Արշակը»՝ ազատամարտիկ Արշակ Արշակյանը։

«Երիտասարդությունը մեր ապագան է, մեր ներկան ու մեր ողջ կյանքը։ Նրանց պետք է առաջնորդել, ինքնարտահայտման հնարավորություն ստեղծել: Մեր երկիրը բազմաթիվ համակարգային բարեփոխումների կարիք ունի, որոնց միջոցով մենք մեր պարտքը կատարած կլինենք ու մեր երիտասարդ սերնդի համար վառ ու գունեղ ապագա կստեղծենք»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արշակյանը։

Հավաքված երիտասարդներից շատերն էլ մեզ հետ կիսվելով իրենց տպավորություններով, նշեցին, որ իրենց կարևորված են զգում և մեծ նշանակություն ունի, որ պատգամավորի թեկնածուները գիտակցեն՝ երիտասարդը կվստահի, բայց պահանջով՝ իր կյանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել։

Հանդիպման ընթացքում Արշակ Արշակյանը խոստացավ երիտասարդներին՝ անկախ քարոզչական շրջանից, ինքը միշտ պատրաստ է հանդիպել, քննարկել երիտասարդներին հուզող խնդիրները և վստահության քվե ստանալուց հետո նաև դրանք բարձրաձայնել Ազգային ժողովի բարձր ամբիոնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում