Եվրամիությունում անհանգստացած են մուսուլմանների արմատականացումից

Մահմեդական բնակչության ներքին արմատականացումն ամենամեծ հիմնախնդրիներից մեկն Է Եվրամիության համար, որը ծառացած է ազգային իշխանությունների հանդեպ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտարարել է ներքին գործերի, միգրացիայի եւ քաղաքացիության եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամոպուլոսը: 

«Ներքին արմատականացումը, իսկ մենք դա քննարկելու ենք, ամենագլխավոր հիմնախնդիրներից մեկն է, որը ծառացած է մեր առջեւ»,- Բրյուսելում ասել է նա լրագրողներին՝ ժամանելով Եվրամիության 28 անդամ-երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը:

Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից կռվում է ԵՄ-ի շուրջ 3 հազար քաղաքացի: Փորձագետները նշում են, որ եթե 15 տարի առաջ ահաբեկիչները հավաքագրում էին ինտելեկտուալների, ուսանողների, կրոնական առաջնորդների, ապա ներկայում եվրոպացի իսլամիստների շուրջ մեկ երրորդը քրեական անցյալով մարդիկ են՝ հակամետ բռնությանն ու արկածախնդրությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում