Արտերկրում բնակվող թուրքերը սկսել են քվեարկել Թուրքիայի սահմանադրական հանրաքվեում

Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնադրության համաձայն` արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները մարտի 24-ից սկսել են քվեարկությունը Սահմանադրական հանրաքվեում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Քվեարկության գործընթացը մեկնարկել է 57 երկրի 120 ներկայացուցչությունում: Ընտրատեղամասեր են բացվել նաև Թուրքիայի սահմանային անցակետերում ու Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում:

Արտերկրում սահմանադրական հանրաքվեում քվեարկելու գործընթացը կավարտվի ապրիլի 9-ին:

Ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեն արտերկրում բնակվող 2 միլիոն 927 հազար մարդ: Ամենամեծ թվով ընտրողները Գերմանիայում են` 1 միլիոն 423 հազար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում