Գյուլենը պատրաստվում է փախչել Կանադա. Թուրքիայի արդարադատության նախարար

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մտադիր է փախչել Կանադա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոզդաղն ասել է թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում:

«Մեր հետախուզական ծառայությունն այս մասին լուրջ տեղեկություններ ունի: Մենք այս տեղեկությունները հայտնել ենք Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը: Տեղյակ ենք, որ Կանադայում հողատարածք է գնել ու սկսել է նախապատրաստություն տեսնել այնտեղ գնալու թույլտվություն ստանալու համար»,- հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը:

Բոզդաղի խոսքով` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից հետո Կանադա տեղափոխվելու պատրաստություններն ավելի մեծ թափ են ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում