Բակո Սահակյանն ընդունել է ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 27-ին ընդունել է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, արծարծվել են Ռուսաստանի Դաշնության տարբեր հարթակներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացմանը եւ ներհայկական կապերի խորացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում