Ավստրիան առաջին անգամ անձին զրկել է քաղաքացիությունից ԻՊ հետ կապի համար

Ավստրիայի իշխանությունները քաղաքացիությունից զրկել են ԻՊ գործունեությանը մասնակից լինելու համար դատապարտված Յունուս Ֆ-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Kurier թերթը գրում է, որ Ավստրիայում սա առաջին նման իրադարձությունն է:

Ավստրիայի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն անցկացնել և կարգավորել Յունուս Ֆ-ի քաղաքացիության հարցը: 2017-ի մարտին որոշվեց զրկել նրան Ավստրիայի քաղաքացիությունից: «Եթե մարդը զրկվել է քաղաքացիությունից, նա ինքնաբերաբար օտարերկրացի է համարվում: Այդպիսով, նրանով պետք է զբաղվի օտարերկրացիների գործով ոստիկանությունը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հավանաբար, Յունուս Ֆ-ն այժմ կարտաքսվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում