Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է Հայաստան «Իգլա» մատակարարելու մեջ մեղադրվող անձի

Times.am-ի տեղեկություններով՝ Վրաստանի ՆԳՆ-ն այսօր ձերբակալել է Հայաստան «Իգլա» զենիթահրթիռային համալիր մատակարարելու մեջ մեղադրվող անձի:

Վրաստանի ՆԳՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված է. «Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա ընթացիկ տարվա մարտի 27-ին Թբիլիսիում, Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության Քրեկանան օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետին և 235.1 հոդվածի 2-րդ կետի առաջին մասին համապատասխան հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի,1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին»:

Նշենք, որ նույն՝ 235-րդ հոդվածով՝ «ապօրինի կերպով ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, մաքսանենգությունը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով նախօրեին կալանավորվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում