«Ժամանակ». ՕՐՕ-ում ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարելու 7 տոկոսանոց արգելքը

«Ժամանակ»-ն անդրադարձել է նախօրեին ասուլիսի ժամանակ ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ընտրությունների ֆավորիտ ուժերից բացարձակ առաջատարը Գագիկ Ծառուկյանն է ու գրել. «Սա պատահական չէ, քանի որ ՕՐՕ դաշինքի միակ հույսը մնում է հետընտրական զարգացումները, որ կարողանան հետընտրական պրոցես սկսել, որովհետև ակնհայտ տեսնում են, որ չեն հաղթահարում յոթ տոկոսանոց արգելքը։

Ծառուկյանը, սակայն, առայժմ անարձագանք է թողնում հետընտրական պրոցեսներին մասնակցելու այս առաջարկը առայժմ երկու պատճառով։ Ծառուկյանին մտահոգող երկու հանգամանք կա՝ ՀՀԿ-ն կգնա՞ 50 պլյուսի, թե՞ ոչ, և թե արդյո՞ք իրեն առաջարկ կարվի կառավարության մաս կազմել, թե՞ ոչ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում