«Ժամանակ». Արման Սահակյանը աջակցություն է խնդրել քրեական հեղինակություններից

«Ժամանակ»-ը գրել է, որ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դիրքերը օրըստօրե վատանում են Աջափնյակ համայնքում, որտեղ առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Փոխարենը, ԴԱՀԿ նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Տավրոս Գևորգյանն է լավացրել իր դիրքերը։ Մինչև վերջերս Արման Սահակյանը ծեծով, բռնություններով իր ձեռքում է պահել ամբողջ ընտրատարածքը և չի թողնում, որ Տավրոս Գևորգյանը նույնիսկ նորմալ շտաբեր բացի։

«Սակայն խնդրի կարգավորմանը լծվել են նորադուսցի քրեական աշխարհում հայտնի Ալիկն ու Արոն, և Տավրոս Գևորգյանի դիրքերը միանգամից կարգավորվել են։ Արման Սահակյանի վիճակը գնալով վատանում է նաև ԲՀԿ թեկնածու Վահան Խաչատրյանի՝ Չերիի Վահանին մարտի 16-ին ծեծի ենթարկելուց հետո։ Միջադեպի հաջորդ օրը Սերժ Սարգսյանն անձամբ էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի ն ու խոստացել, որ ինքը կպատժի Արման Սահակյանին»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում