Մերկելի դաշինքը եւ ԳՍԴԿ-ն հավասար վարկանիշ են արձանագրել Բունդեսթագի ընտրություններից կես տարի առաջ. Bild

Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վերջին շաբաթվա ընթացքում իր քաղաքական ժողովրդականությունը ավելացրել է 1 տոկոսային կետով՝ մինչեւ 32 տոկոս, եւ այդ ցուցանիշով հավասարվել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Սրանք են INSA սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք մարկտի 28-ին հրապարակված են Bild գերմանական թերթում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Կանաչների» վարկանիշը չի փոփոխվել եւ կազմել է 6,5 տոկոս, անփոփոխ է մնացել նաեւ ձախերի ժողովրդականությունը՝ 8,5 տոկոս: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ խորհրդարանի մեջ չի մտնում, հավաքում է 6 տոկոս (-0,5 տոկոսային կետ): «Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից պոպուլիստներն ստանում են ընտրազանգվածի ձայների 11 տոկոսը, (-0,5 տոկոսային կետ):

Հարցմանը 2 հազարից փոքր-ինչ ավելի մարդ է մասնակցել:

Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները, որոնց արդյունքում կազմվելու է կառավարություն եւ որոշվելու է կանցլերը, նշանակված են սեպտեմբերի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում