Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով», Սահրա Վագենկնեհթը հայտարարությունը որակել է որպես «ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ»: «Նման բան ասողը ոչ այլ ինչ է, քան ահաբեկիչ»,– հայտարարել է նա:

Սահրա Վագենկնեհթը խոսել է նաև Թուրքիայի ղեկավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցված նացիստական մեղադրանքներից` ասելով, որ այդ թուրքական պետությունն է, որ իր քաղաքականությամբ հիշեցնում է նացիստական Գերմանիան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում