Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Բեքչյանը ապրիլի 2-ին կվերադառնա Ստամբուլ

Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն ապրիլի 2-ին կժամանի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը:

Բեքչյանն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլ գալուց առաջ գրավոր տեղեկություն է տրամադրելու Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, ում իր բացակայության օրոք նշանակել էր որպես իր փոխանորդ:

«Ժամանակ» օրաթերթը պատրիարքական աղբյուրներից ճշտել է, որ Բեքչյանն էլեկտրոնային նամակի միջոցով երկտող է ուղարկել երկու սրբազաններին, որում հայտնել է իր ժամանելու մասին: Միևնույն ժամանակ ընտրյալ տեղապահը խնդրել է, որ պատրիարքարանում իր համար ննջարան ու գրասենյակ հատկացվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում