Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ խնդրի կարգավորման գործում ԱՄՆ կարևոր դերը. Նալբանդյան

Հայաստանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի կարևոր դերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված ՀՀ ԱԳՆ-ում կազմակերպված լուսանկարների ցուցահանդեսի բացմանը հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք բարձր ենք գնահատում այն կարևոր դերը, որ Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, խաղում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Հավատացած եմ, որ եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատել»,– շեշտեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում