Դոլարը, եվրոն, ֆունտն ու ռուբլին արժեզրկվել են

Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը մարտի 28-ին կազմել է 483,91դրամ: Այն մարտի 27-ի համեմատ արժեզրկվել է 0,09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 525,43 դրամ՝ արժեզրկվելով 0,58 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 607,94 դրամ է՝ մարտի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 1,51 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը մարտի 28-ին կազմել է 8.48 դրամ` մարտի 27-ի համեմատ այն արժեզրկվել է 0,04 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 279,11 դրամ, ոսկի՝ 19.565,05 դրամ, պլատին` 15.200,23 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում