Ըստ գտնվելու վայրի քվեարկությանը մասնակցելու տեղեկանք է ստացել 28 հազար քաղաքացի

Ազգային Ժողովի 2017 թվականի ընտրություններում ըստ գտնվելու վայրի քվեարկությանը մասնակցելու տեղեկանք է ստացել 28 հազար քաղաքացի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ազատության TV»-ում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերի հարցերին ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: Ըստ նրա` նախորդ ընտրությունների համեմատ այդ տարբերությունը մեծ չէ, քանի որ կատարվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ:

«Նախորդ համապետական ընտրություններին այդ թիվը կազմել է 17 հազար: Կարծում եմ, տարբերությունը մեծ չէ, քանի որ այս անգամ օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն ըստ գտնվելու վայրի ցուցակներում ներառվելու համար կարող են դիմում ներկայացնել նաև ընտրական հանձնաժողի անդամները»,- ասաց Բիչախչյանը:

Նրա խոսքով` մեծ թիվ են կազմում պետական աշխատողները, ծառայողները, որոնք գտնվում են իրենց բնակավայրից դուրս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում