Բարսեղ Թումանյանը համերգային ծրագրով հանդես կգա օպերային բեմում

«Բարսեղ Թումանյան և ընկերներ» խորագրով համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 4-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Այն այսուհետ կդառնա ամենամյա:

Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի հետ ելույթ կունենան Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Մարինե Դեինյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Նունե Բադալյանը /ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո/, Հովհաննես Այվազյանը /տենոր/ և Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/:

Օպերա գալայի ընթացքում հանդես կգա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում