Քարոզարշավի շրջանակներում Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում էին

Քարոզարշավի շրջանակներում մարտի 28-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները Գյումրիում էին: Կուսակցության խորհրդանիշ՝ մուրճ ու մանգաղի կարմիր ուսաշորերով Կոմկուսի ներկայացուցիչները՝ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյա նի գլխավորությամբ, քայլերթ իրականացրեցին Գյումրու «Սայաթ-Նովա» և «Ռիժկովի» անվան փողոցներում եւ Վարդանանց հրապարակում, ապա «Հոկտեմբեր» կինոթատրոնում հետաքրքրվողներին ներկայացրեցին ԱԺ անցնելու դեպքում իրենց անելիքներն ու ծրագրերը:

Կաշառակերության ու կոռուպցիայի վերացում, արդյունաբերության վերականգնում. սրանք են հիմնականում կուսակցության անելիքները: Կուսակցությունը գնում է ընտրությունների «Կոմունիստների հաղթանակը` ժողովրդի հաղթանակն է» կարգախոսով։ Կուսակցական Գագիկ Մանուկյանին իր խոսքում չհերքեց, որ այնուամենայնիվ այս տարիների ընթացքում ազգային զարթոնք է գրանցվել: «Ճիշտ է, ազգային զարթոնք կա, բայց ցանկացած ազգային զարթոնքի դեպքում պետք է պահել տնտեսությունը: Պետք է չթողնել, որ դա կաթվածահար լինի: Ոչ մեկը մինչ այսօր դրա համար պատասխան չի տվել: Հա յ կոմունիստները վստահեցնում են՝ ԱԺ մտնելուց հետո այդ խնդիրները կբարձրացնեն և պատասխանատվության կկանչվեն այն բոլոր մարդկանց՝ հանրապետական, մարզային, կամ տեղային մասշտաբի, ովքեր մասնակից են եղել այդ թալանին»,-նշեց կուսակցության թեկնածու Գագիկ Մանուկյանը:

Վերջինս նաև անդրադառնալով Գյումրիի խնդիրներին փաստեց, որ Գյումրին կրկնակի խնդրաշատ է՝ ինչպես երկրաշարժի, այդպես էլ հասարակարգի փոփոխության պատճառով: Բայց ոտքի կանգնելու բոլոր նախադրյալներն ունի՝ վստահեցրեց Գագիկ Մանուկյանը: Անդրադառանալով քաղաքական դաշտին՝ թեկնածուն փաստեց, որ այն «լղոզված է». «Չես հասկանում՝ ով է դիմադիր, ով ընդդիմություն: Բոլորն այսօր ընդդիմադիրի դիմակը հագած՝ ժողովորդին խոստանում են ամեն ինչ, բայց ԱԺ անցնելուց հետո բոլորը մի կողմ կքանշվեն: Ծրագրերը նայում ես ու զարմանում՝ բոլորը խոսում են անվճար կրթության ու առողջության մասին, բայց ինչպե՞ս»: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով ժամանակին եղել է Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնում, իր խոսքը սկսեց Լենինականի ու լենինականցիների նկարագրմամբ: Տաճատ Սարգսյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակը:

«Շատ են քննադատում ասելով, որ շատ ենք հետ նայում, բայց մինչև հետ չնայենք առաջ չենք գնա: Երբ հաստատվեց խորհրդային կարգեր Հայաստանը խարխափում էր անգրագիտության մեջ, տիրում էր սով, տիֆ: Խորհրդային իշխանությունն իր հետ բերեց թարմություն նոր շունչ: Հանրապետությունը դարձավ հզոր երկիր»,-իր խոսքում նշեց Տաճատ Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում